ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Հակամարտությունը գլոբալ բնույթի տարրեր է ձեռք բերում ՌԴ վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Էսկալացիայի դեպքում Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա»- ասել է նա։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանն առաջին անգամ հարվածել է Ուկրաինայի ռազմական օբյեկտին նորագույն «Орешник» բալիստիկ հրթիռով՝ հիպերձայնային մարտական մասով՝ ոչ միջուկային տարբերակով։
Պուտինը նշել է, որ էսկալացիայի պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները։
--00—ԼՀ