Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

_methode_times_prod_web_bin_6558bfa9-80fe-4b4b-b1b2-e114670fd220

Սպիտակ տուն վերադառնալու առաջին իսկ օրը Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կհանգեցնի ամերիկյան բանակից բոլոր տրանսգենդեր զինվորականների հեռացմանը: Այս մասին հայտնում է բրիտանական The Times օրաթերթը՝ հղում անելով Թրամփին մոտ կանգնած սեփական աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ այս պահին ԱՄՆ զինված ուժերում տարբեր, այդ թվում՝ բարձր պաշտոններում ծառայում է մոտ 15 000 տրանսգենդեր։ Սակայն հանրապետական նախագահը մտադիր է բժշկական ստուգումների արդյունքներով նրանց զրկել ուսադիրներից՝ որպես ծառայության համար ոչ պիտանի։

--00—ՅՄ