ԲԴԽ նախագահը նապաստակի պես փախավ, երբ «SMS» ստացավ, էս խեղճ դատավորներից ի՞նչ եք ուզում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Որևէ հավատ դատական համակարգի և այս դատավորի նկատմամբ ես չունեմ։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։

«Այս հարցի լուծումը առանց օրենքի կոպտագույն խախտման հնարավոր չի։ Հիմա այս երիտասարդ դատավորը պետք է գտնի մի լուծում, որը օրենքի ավելի նվազ խախտումով կլինի»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Քոչարյանը անդրադարձավ նաև ԲԴԽ նախկին նախագահի հրաժարականին. «Դատավորներին պաշտպանող ինստիտուտի ղեկավարը նապաստակի պես փախավ, երբ «SMS» ստացավ, էս խեղճ դատավորներից ի՞նչ եք ուզում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ