ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Այսօր այցելել եմ Լոռու մարզ` տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։ Այս մասին գրում է ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, համայնքապետերի և ՏԿԵՆ ներկայացուցիչների հետ եղել ենք Ալավերդու մի շարք հատվածներում` նախ Սանահին կայարան թաղամասում, ապա Թումանյան փողոցում, այցելել ենք Ախթալայի կամուրջ, քննարկել վերականգնման աշխատանքների ընթացքը։
Աշխատանքային այցի ընթացքում Քարկոփ բնակավայրում այցելել ենք պետական փոխհատուցմամբ վերանորոգվող բնակարաններ, բնակիչների հետ քննարկել ենք ծրագրի հետ կապված մանրամասները»։
--00—ՅՄ