Նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ․ պարզաբանում է ՊՆ-ն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

large

Ի պատասխան «Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը» վերտառությամբ հրապարակման առնչությամբ ԶԼՄ գործընկերների հարցումների՝ հայտնում ենք, որ հրապարակման մեջ նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ: Նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ԱԱվելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը։                                                                                                                      

--00—ՅՄ