Արևմուտքին չհավատա՛ք, նրանք մեկ Նիկոլին դուխ են տալիս, մեկ էլ ասում են՝ քխ է․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Իշխանափոխություն Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր, ցավոք սրտի, թե երբ կլինի, այս պահին կախված է ոչ այնքան հայ ժողովրդից, որքան Նիկոլ Փաշինյանին դրսից խաղացնող ուժերից։ Այս մասին դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Եթե քաղաքականության մեջ գործեր ֆուտբոլի օրենքը, որ երկրորդ դեղին քարտից կարմիր պետք է ցույց տալ, ապա Նիկոլը վաղուց պետք է հեռացված լիներ խաղադաշտից։ Մի հավատացեք Արևմուտքի քարտերին, դրանց գույներին, Արևմուտքը երկու ձեռքով է խաղում։ Հանրային դաշտում դուխ է տալիս և շախի քցում ռուսների դեմ, իսկ փորձագիտական բոլոր մակարդակներում ասում են՝ քխ է»,- նշեց Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ