Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 280 մլն դոլարի լրացուցիչ զենք․ Reuters

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

231953_britain-ukraine_reuters

Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի 225 միլիոն ֆունտ սթերլինգ (մոտ 280 միլիոն դոլար) լրացուցիչ զենք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ օգնության փաթեթը կներառի ուկրաինական նավատորմի համար սպառազինություն, ներառյալ՝ փոքր նավակներ, հետախուզական անօդաչու թռչող սարքեր։

68 միլիոն ֆունտ սթերլինգ նախատեսված է հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման համար, ներառյալ՝ ռադարներ, ցամաքային և հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ համակարգեր:

26 միլիոն ֆունտ կծախսվի նախկինում տրամադրված սարքավորումների պահեստամասերի մատակարարման վրա, իսկ 39 միլիոն ֆունտ՝ ավելի քան 1000 հակադրոնային էլեկտրոնային համակարգերի, ռեսպիրատորների ձեռքբերման և Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական կարողությունների բարձրացման վրա։

Գործակալությունը մեջբերում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլի հայտարարությունը, ով այս շաբաթվա սկզբին այցելել էր Կիև։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նախկինում խոսել է Ուկրաինային աջակցությունը պահպանելու անհրաժեշտության մասին։

--00—ՅՄ