ԱԺ խորհուրդը Ալեն Սիմոնյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2024-12-24_12-44-51

ՀՀ ԱԺ խորհուրդը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 24-ին գումարել է արտահերթ նիստ, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։

Քննարկման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից թեկնածուների առաջարկներ չեն եղել:

--00—ՅՄ