Շիրակի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաներին Անահիտ Մանասյանը ամանորյա նվերներ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

շմ.jpeg

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին  հյուրընկալվել է ԱՍՀՆ «Շիրակի  մարզի երեխայի և ընտանիքի  աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Պաշտպանը հանդիպել է  երեխաների հետ, ծանոթացել  զարգացմանն ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով: Տարածքում իրականացվել է շրջայց` մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրած խնդիրների լուծումները դիտարկելու նպատակով: Պաշտպանի նախորդիվ արձանագրած մի շարք խնդիրներ լուծում են ստացել:

Այցի ավարտին Անահիտ Մանասյանը երեխաներին հանձնել է նվերներ։

--00—ԼՀ