Այսօր մարտական հենակետերում էինք, ՀՀ-ի համար կարևոր առաքելություն ունեցող անձինք դիրք պահողներն են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

photo_2024-12-27_17-41-41

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է մարտական դիրքեր այցելությամբ ու մեր երկրի կարևորագույն անձանց` զինծառայողներին հարգանք ու լավագույն ցանկություններ հղելով:

Տարին սկսում ենք դիրքերով և ավարտում նույն տեղում: 

Այսօր էլ առիթ ունեցանք գործընկերներով մարտական հենակետներ այցելելով և ևս մեկ անգամ հիշեցնելու, որ մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են:

Բարի ծառայություն մեր զինծառայողների, խաղաղ ու անվտանգ ծառայություն մեր բանակին»:

--00—ՅՄ