ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Qatar Airways-ի ինքնաթիռը 13 տարվա մեջ առաջին անգամ վայրէջք է կատարել Դամասկոսի օդանավակայանում։ Առավոտյան օդանավակայանում վայրէջք է կատարել Qatar Airways ավիաընկերության Դոհա-Դամասկոս չվերթն իրականացնող ինքնաթիռը։
Նշենք՝ մինչ Բաշար Ասադի վարչակարգի տապալումը Սիրիայում սահմանափակ միջազգային թռիչքներ էին իրականացնում իրանական և սիրիական ավիաընկերությունները: Դամասկոսի օդանավակայանը առայժմ երկրում գործող չորս միջազգային ավիահանգույցներից միակն է, որ վերսկսել է բնականոն աշխատանքը։

Ավիաընկերության ինքնաթիռով մի շարք սիրիացիներ վերադարձել են Դամասկոս և վերամիավորվել ընտանիքների հետ:
Տեսանյութը՝ հղմամբ։
--00—ՍՊ