ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ,
Քանի որ Երևանի քաղաքային իշխանությունները խելքները գլուխները չեն հավաքում ու այնուամենայնիվ փորձում են փետրվարի 1-ից տրանսպորտը թանկացնել, և քանի որ նրանց հետ խոսելն այլևս անիմաստ է,
Նիկոլ Փաշինյանին իր ֆեյսբուքյան էջում հարց եմ ուղղել՝ կապված տրանսպորտի թանկացման հետ:
Ակնկալում եմ պատասխան՝ այս կարևոր խնդրի վերաբերյալ»։
--00—ՍՊ