Ի՞նչ ապագա է սպասվում Սիրիայի քրիստոնյա բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

ս

Սիրիայի փաստացի ղեկավար, Բաշար ալ-Ասադի ռեժիմն անցած ամիս տապալած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան օրերս հանդիպել է երկրի քրիստոնյա առաջնորդների հետ։

Կրոնական գործիչների հետ հանդիպումը կայացավ Սիրիայում քրիստոնյաների հասցեին սկիզբ առած սպառնալիքների ֆոնին, որոնց զուգահեռ անգամ հարձակումներ գրանցվեցին ընդդեմ կրոնական փոքրամասնությունների:

Որոշ դիտորդներ հույս ունեն, թե միջազգային պատժամիջոցների ներքո գտնվող սիրիացի զինյալները որոշել են երկրում կառուցել, այսպես ասենք, հանդուրժող հասարակություն, թեև շատերը թերահավատ են:

Մոտ երկու շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 23-ին Համա քաղաքի քրիստոնյաները բողոքի ցույցեր սկսեցին՝ հրապարակներից մեկում տեղադրված տոնածառը այրելու պատճառով։

Հուզումները դրդեցին Սիրիայի նոր՝ իսլամիստական իշխանություններին քայլեր ձեռնարկել կրոնական, էթնիկ փոքրամասնություններին պաշտպանության ուղղությամբ:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալներով, «ուզբեկ զինյալները հրկիզել են Համա նահանգի Ալ-Սաքիլիբիա քաղաքի տոնածառը, բնակավայրը բնակեցված է քրիստոնյաներով»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

 --00—ՍՊ