Հայաստանի անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է ու ՔՊ-ն․ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

ա

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Հազար անգամ ասել,գրել եմ,որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը,խաղաղության խաչմերուկը միֆ են։ Իլհամ Ալիևը իր վերջին հայտարություններով հաստատեց դա։ Հայաստանի անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը Ալիևը և Ադրբեջանը չեն,այլ` Նիկոլ Փաշինյանը և ՔՊ֊ն։ 

Իրենց անփառունակ իշխանությունը երկարաձգելու համար Նրանք խաղաղության խաչմերուկի,խաղաղության պայմանագրի մասին միֆով թմրեցնում են Հայաստանի բնակչության զգոնությունը, կոտրում նրա դիմադրության ոգին։ Ցեղասպանություն տեսած ազգը չպետք է այսքան միամիտ լիներ,չպետք է վստահեր թուրքին և նրան ծառայողներին»։ 


 

 --00—ՍՊ