4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

photo_2025-01-08_10-27-27

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ երկրի արևելքում երկրարաշարժ է գրանցվել:

Ըստ այդմ՝ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը տեղի է ունեցել Էրզրումի Փասինլեր շրջանում:

Էպիկենտրոնում խորությունը կազմել է շուրջ 15 կմ:

Վնասների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել:

--00—ՅՄ