Դերսիմում 4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

photo_2024-09-17_11-04-26

Սեպտեմբերի 16-ին Թուրքիայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է «Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) կայքը։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Թունջելի նահանգի Փյուլումյուր շրջանում: Ըստ նահանգապետարանի տարածած հայտարարության՝ տեղում իրականացվում են դաշտային ուսումնասիրման աշխատանքներ:

Տեղի ունեցածի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին հաղորդումներ չեն ստացվել:

--00—ՅՄ