ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Հաստատվել են կապեր Սիրիայի նոր իշխանությունների հետ և կշարունակենք աշխատել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի մեկնարկին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշեց, որ Սիրիայում մենք շատ կարճատև բացակայություն ունեցանք։
«Մեր անձնակազմը ստիպված եղավ մի քանի օրով բացակայել Դամասկոսից և Հալեպից, բայց հետո իրենք շարունակեցին իրենց աշխատանքը հյուրընկալ այս պետությունում»,- ասաց Միրզոյանը։
--00—ԼՀ