ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Տիմոֆեևկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պետրոպավլովկա, Վոզդվիժենկա, Վոլկովո, Սոլյոնոյե, Տիմոֆեևկա և Շևչենկո բնակավայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
--00—ԼՀ