Հայտնի է Գվարդիոլայի ամուսնալուծության պատճառը 30 տարվա համատեղ կյանքից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

170523153420-pep-guardiola-wife-750x375

Իսպանացի լրագրողներ Լորենա Վասկեսը և Լաուրա Ֆան, ովքեր իսպանական շոու-բիզնեսի միջավայրում համարվում են տեղեկատվության վստահելի աղբյուր, խոսել են 30 տարվա ամուսնությունից հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի՝ նախկին կնոջից՝ Քրիստինա Սերայից բաժանվելու պատճառների մասին։ Գվարդիոլայի մտերիմ ընկերը, ում անունը չի հրապարակվում, նույնպես կիսվել է ամուսնալուծության մասին տեղեկություններով։

«Պատճառը, թե ինչու Քրիստինա Սերրան վերջ դրեց հարաբերություններին, Գվարդիոլայի նոր պայմանագիրն էր «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Քրիստինան հեռացել էր Մանչեսթերից 2019 թվականին և վերադարձել Բարսելոնա՝ իր բիզնես հետաքրքրությունների վրա կենտրոնանալու համար, բայց կանոնավոր կերպով այցելում էր Խոսեպին։

Նա որոշել է դադարեցնել հարաբերությունները այն բանից հետո, երբ իմացել է, որ ամուսինը նոր պայմանագիր է կնքել քաղաքաբնակների հետ մինչև 2027 թվականի ամառը։ Քրիստինան հույս ուներ, որ Գվարդիոլան կհեռանա Մանչեսթերից ընթացիկ մրցաշրջանից հետո, երբ ավարտվեր իր նախկին պայմանագիրը, բայց հետո Խոսեպն ասել է, որ չի կարող լքել ակումբը չորս անընդմեջ պարտություններից հետո»,- լրագրողների խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

«Կարծում եմ՝ նրանք հեռացել էին իրարից։ Նա մոտ հինգ տարի առաջ հեռացավ Մանչեսթերից՝ վերադառնալով Բարսելոնա։ Դա իր ազդեցությունն ունեցավ նրա վրա: Նա շատ աշխատասեր է, և ընտանեկան բիզնեսում համատեղ աշխատանքի բացակայությունը ևս կարող էր ազդել նրանց հարաբերությունների վրա», — աղբյուրը մեջբերում է Խոսեպի մտերիմ ընկերոջ խոսքերը:

Հիշեցնենք, որ երեկ Պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 3։1 հաշվով հաղթել է «Չելսիին»։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ