ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
2024թ․-ին սոցիալական ապահովության ծառայությունների միջոցով՝ իրենց կենսաթոշակային իրավունքն իրացնելու նպատակով Արխիվ են դիմել 24,277 ՀՀ և 9,290 ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիներ։ Սոցիալ-իրավական բնույթի տարբեր տեղեկանքներ ստանալու նպատակով Արխիվ անձամբ դիմել են 11, 957 քաղաքացիներ։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավապահ համակարգից ընդհանուր առմամբ ստացվել և պատասխանվել է 50,043 հարցում։
--00—ՍՊ