Ռեալը պատմության մեջ առաջին անգամ է հաղթել Սիթիին արտագնա խաղի հիմնական ժամանակում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Անչելոտի

Մադրիդի «Ռեալը» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի արտագնա խաղում հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։ Խաղն ավարտվել է 3:2 հաշվով։ Այսպիսով, իր պատմության մեջ առաջին անգամ մադրիդյան ակումբը հիմնական ժամանակում հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» արտագնա խաղում։

Նշենք, որ «Էթիհադում» եվրագավաթային գլխավոր մրցաշարի անցած տարվա խաղարկության քառորդ եզրափակչում Արքայական ակումբը դարձյալ հաղթել էր «Քաղաքայիններին», սակայն Անչելոտիի թիմը դա արել էր հետխաղյա 11-մետրանոցներում (4:3): Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00:00-ին:


--00--ԱՀ