ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
«Մենք կարևորում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը հնարավորինս արագ ավարտվի և խաղաղություն հաստատվի», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն CNN TURK-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին՝, թե ի՞նչ իրավիճակ է «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, թուրք պաշտոնյան պատասխանել է.
«Մեզ համար արժեքավոր քննարկումները շարունակվում են: Մեր ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանի թե Իրանի տարածքով: Մենք նույնպես հետևում ենք իրավիճակին», - ասել է նա։
--00--ԱՀ