ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) գլխավոր տեսուչ Փոլ Մարտինին ազատել է աշխատանքից. այս որոշումից առաջ նրա վարչությունը քննադատական զեկույց էր հրապարակել նախագահական վարչակազմի հասցեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աշխատանքից ազատման մասին ծանուցող նամակը։
«Նախագահ Դոնալդ Թրամփի անունից գրում եմ, որպեսզի ձեզ տեղեկացնեմ այն մասին, որ ձեր պաշտոնը՝ որպես ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր տեսուչ, վերացվել է», - ասվում է Մարտինին ուղղված նամակում, որն ուղարկվել է նախագահի կադրերի վարչության փոխտնօրեն Թրենթ Մուրի կողմից։
Ըստ նամակի տեքստի՝ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։
--00—ՅՄ