Գյումրիում ալկոհոլի ազդեցության տակ 41-ամյա ՌԴ քաղաքացին կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

.

Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 248 հասցեում գործող «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ապակին կոտրված է, արյան հետքեր կան և հնարավոր է հանցագործն այժմ ներսում է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ, «Ինեկոբանկ»-ի ձեղնահարկի միջանցքից հայտնաբերել, ձերբակալել և գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 41-ամյա Ստանիսլավ Աստաֆուրովին։

Նշվում է, որ նրան ժամը 01։25-ի սահմաններում «Ալկոհոլային հարբածություն, ձեռքերի դաստակների քերծվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

--00--ԱՀ