ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
ԵՄ-ին անդամակցելու` Հայաստանի ցանկությունը Երեւանի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրինագծի ընդունմանը:
«Իհարկե, հայերն իրենք և մնացած բոլորը պետք է հասկանան, թե որքանով է այդ ցանկությունը փոխադարձ, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիներին: Մենք տեսել ենք շատ երկրների փորձը, որոնք դրվել են երկար հերթի մեջ, որը կարելի է տասնամյակներով չափել», - ասել է նա:
Պեսկովը նշել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կարծում են, թե դեպի ԵՄ ճանապարհը Երևանին դիվիդենտներ է բերելու, սակայն Ռուսաստանը կարծում է` Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և դրանք ավելի քան ակնհայտ են:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծի օգտին։
--00-ԱՀ