Աշոտ Բադալյանը նշանակվել է ՔԿ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

photo_2025-02-12_15-59-45

Աշոտ Բադալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Աշոտ Գագիկի Բադալյանի կենսագրությունը

Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2022-2025թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),

2018-2022թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

2017-2018թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

2014-2017թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ,

2012-2014թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,

2011-2012թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ,

2010-2011թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչ՝ ի հաշիվ ավագ քննիչի,

2007-2010թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ,

2002-2007թթ.`  ՀՀ ոստիկանության ակադեմիայի ունկնդիր:

Կրթություն

2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի երեք երեխա:

--00—ՅՄ