ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Ռոբերտ Թունիյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ։
Ռոբերտ Ալեքսանդրի Թունիյանի կենսագրությունը
Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 08-ին, Երևան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2021-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),
2019-2021թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,
I-IX.2019թ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,
2014-2019թ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,
2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ,
2012-2013թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ,
2010-2012թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ:
Կրթություն
2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2007-2009թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
--00—ՅՄ