ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Կրասնոդարի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Championat.com-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են սոցցանցերում իրեն խաբել խարդախները՝ բարեգործության անվան տակ։
— Ֆինանսապես օգնու՞մ եք այն մարդկանց, ովքեր սոցիալական ցանցերով դիմում են Ձեզ:
— Ես չեմ սիրում խոսել այդ մասին: Բայց կա մարդ, ում ես հետևողականորեն օգնում եմ ֆինանսապես։ Նա երեխաների հետ ըմբշամարտով է զբաղվում։ Մի անգամ նա ինձ գրեց բոլոր սոցիալական ցանցերում, մեսենջերներում։ Նա մանկատնից երեխաներին իր հաշվին էր տանում մրցումների։ Իսկ հիմա երեք-չորս տարի է, ինչ նրան օգնում եմ, նա զեկուցում է ինձ, տրամադրում ամբողջ հաշվետվությունը։ Ես գիտեմ, որ նա չի ստում: Բայց ես արդեն մի քանի անգամ տուժել եմ զեղծարարների պատճառով, երբ որոշել եմ օգնել ֆինանսապես։ Վերջերս WhatsApp-ով ինձ մի մարդ գրեց, ինչ-որ պատմություն պատմեց, սքրինշոթեր ուղարկեց, որ Անտոն Զինկովսկին արդեն օգնել է իրեն։ Ես օգնեցի, բայց պարզվեց, որ դա խաբեություն է: Եվ այդ բոլոր սքրինշոթները կեղծ են:
--00—ՅՄ