Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման համար հատկացվել է 743 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

photo_2025-02-12_18-53-16

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Աշխատանքների հարթ ընթացքն ու ժամանակին ավարտը երաշխավորված են պետության կողմից: Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքների համար պատշաճ միջոցները նախատեսված են, պայմանագիրը կնքված է, և հաղթող կազմակերպությունը, իհարկե, համաձայնեցնելով թանգարանի հետ, ըստ ժամանակացույցի իրականացնում է բնականոն աշխատանքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ թե՛ հուշահամալիրի տարածքի, թե՛ թանգարանի համար ստեղծվելու են արդիական ու հարմար պայմաններ:

Անդրադառնալով աշխատանքների իրականացման ժամկետներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին և կավարտվեն 2026 թվականին:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետության կողմից շուրջ 743 մլն ՀՀ դրամ է հատկացվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ