ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
ՌԴ և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ահմեդ ալ-Շարաան հեռախոսազրույց են ունեցել։
Մտքերի հանգամանալից փոխանակություն է տեղի ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի անփոփոխ պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ դրա բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելուն: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ երկկողմ համագործակցության զարգացման լայն օրակարգ մշակելու համար։ Հեռախոսազրույցը կրել է կառուցողական, գործնական և բովանդակալից բնույթ, նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ