Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն սպորտի և երիտասարդության ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ԴԴ
Կայացել է ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հանդիպումն ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարար Հասան Դոնիամալիի հետ: Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ 
 
Կողմերն ընդգծել են սպորտի և երիտասարդության ոլորտներում, մասնավորապես՝ ըմբշամարտում, բռնցքամարտում, շախմատում և ավանդական սպորտաձևերում ակտիվորեն համագործակցելու անհրաժեշտությունը:
 
Դեսպան Հակոբյանը և նախարար Դոնիամալին կարևորել են երիտասարդական հավաքների անցկացումը ու պայմանավորվել համատեղ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:


 

--00—ՍՊ