ՆԱՏՕ-ի երկրները գերակատարել են Ուկրաինային ռազմական օգնության գծով ստանձնած պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ԴԴ

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին նույնիսկ գերակատարել են Ուկրաինային ռազմական օգնության գծով ստանձնած պարտավորությունները։ Նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
 
Դաշինքի անդամները խոստացել են Կիևին հատկացնել 40 միլիարդ դոլար, իսկ տրամադրել են ավելի քան 50 միլիարդ եվրո, դրանց կեսից ավելին բաժին է ընկնում Եվրոպայի երկրներին և Կանադային։ 

 Նա համաձայնել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է հավասարակշռել Կիևին օգնությունը ՆԱՏՕ-ի անդամների միջև: 

--00—ՍՊ