Թուրքիայում հույս ունեն, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ կմատակարարի F-35 կործանիչները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

D


ԱՄՆ Կոնգրեսը կարող է քննարկել Թուրքիային F-35 նոր սերնդի կործանիչների մատակարարման հարցը: Այս մասին հայտնել է թուրքական իշխանամետ «Türkiye» թերթի կայքը՝ հղում անելով Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության զեկույցին։ 

Նախկինում այդ կործանիչների մատակարարումները չեղարկվել էին Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով:  

ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ​​ծառայությունը զեկույց է պատրաստել F-35-ի վերաբերյալ: «Զեկույցում, որը կենտրոնանում է Թուրքիայի վրա, ընդգծվում է, որ Թուրքիան F-35 ծրագրի առաջին 8 միջազգային գործընկերներից մեկն է, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Կանադան և այլն»,- գրել է աղբյուրը։

Թերթը պարզաբանում է, որ F-16-երի վաճառքի որոշումը կրկին բացել է քննարկումն այն մասին, թե արդյոք Թուրքիան կկարողանա գնել F-35-ը։

«Կոնգրեսը կարող է վերանայել Թուրքիայի մասնակցությունը ծրագրին»,- նշվել է զեկույցում։

 Ermenihaber

--00—ՍՊ