ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ահազանգում է․
«Մորմոնները Հյուսիսային պողոտայում առաջին հայացքից «բարի» նախաձեռնություն են իրականացնում. մարդիկ մոտենում են և իրենց տարբեր ցանկությունները գրում: Բայց շան գլուխն այլ տեղ է թաքնված. հենց այդ պահին նրանք սկսում են իրենց հիմնադրի և աղանդի մասին ձեզ պատմել գրագետ հայերենով:
Եղե՛ք ԶԳՈՆ, ՏԵՂԵԿԱՑՎԱԾ և ԳՐԱԳԵՏ՝ չմոռանալով, որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աղանդների և տարատեսակ կրոնական կազմակերպությունների գործունեությունն անթաքույց խրախուսվում է»:
--00—ՍՊ