ՄԻՊ-ը և Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Screenshot_1

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Իր հերթին, Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

--00—ՅՄ