Թևակոխել են հարաբերությունների զարգացման նոր փուլ․ Բաքոյանը` Իրաքի ժամանակավոր հավատարմատարին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

photo

Մեր երկու երկրները թեւակոխել են հարաբերությունների զարգացման նոր փուլ, եւ վերջին երեք տարիների ընթացքում հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը` Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրիի հետ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակում բարեկամական խմբի ղեկավարը մեծապես կարեւորել է հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արեւելքի երկրների եւ, հատկապես, Իրաքի Հանրապետության հետ: Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է վերջերս Հայաստան ժամանած Իրաքի նախագահի առաջին` պատմական այցին:

Սուհայլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրին նշել է, որ Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:

Երկուստեք արժեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում, ընդգծվել պատգամավորական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեության կարեւորությունը:

Քննարկվել են փոխայցեր կազմակերպելուն, մի շարք ոլորտներում առարկայական համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

--00—ՅՄ