ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ագն.j

Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը շնորհավորել է Խորվաթիային Պետականության օրվա կապակցությամբ՝ ակնկալելով ամրապնդել համագործակցությունը վերջինիս հետ։

Այս մասին նշվում է ՀՀ ԱԳ նախարարության կողմից X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

 «Սրտանց շնորհավորում ենք և լավագույն մաղթանքներն ենք հղում Խորվաթիայի ժողովրդին՝ Պետականության օրվա առթիվ։ Ակնկալում ենք ամրապնդել մեր համագործակցությունը՝ հիմնված մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա, ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում»,- նշվում է ԱԳՆ գրառման մեջ։

--00—ԼՀ