Եգիպտոսը ներկայացրել է Գազայի ապագային վերաբերող ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ՍՍ

Արաբական երկրներն ընդունել են Գազայի ապագային վերաբերող Եգիպտոսի ներկայացրած ծրագիրը և կոչ են արել միջազգային հանրությանը աջակցել դրա իրականացմանը: Իսրայելը պնդում է՝ «Համասը» չպետք է որևէ դերակատարում ունենա Գազայի ապագային վերաբերող հարցերում: 

Իսրայելի և «Համասի» միջև հաստատված հրադադարի ապագան անորոշ է, և այդ պայմաններում՝ արաբական երկրների առաջնորդները հանդիպել են Կահիրեում՝ քննարկելու Գազայի ապագային վերաբերող հարցեր:

Եգիպտոսի առաջ քաշած ծրագիրը, որը հավանության է արժանացել գագաթնաժողովում, կոչ է անում Պաղեստինի ինքնավարությանը ղեկավար դեր ստանձնել Գազայի վերականգնման գործում՝ պաղեստինցի տեխնոկրատ կառավարիչներից կազմված կոմիտեի միջոցով:

Ծրագիրը նաև նախատեսում է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայել Գազայում՝ վեց ամսով: Այնտեղ, սակայն, բացակայում է «Համասի» զինաթափման մասին հիշատակում, որը և՛ Իսրայելի, և՛ ԱՄՆ պահանջն է:

«Համասի» հետ բանակցություններում Իսրայելի նախկին ներկայացուցիչ Գերշոն Բասկինն ասում է. ««Համասի» ղեկավարությունը, որը գործում է Գազայից դուրս, արդեն ամիսներ շարունակ հստակորեն հասկացնում է, որ պատրաստ է հրաժարվել Գազայի կառավարումից՝ հօգուտ անկուսակցական, քաղաքացիական, արհեստավարժ, տեխնոկրատ կառավարության»:

--00—ՍՊ