Երևան-Գյումրի ճանապարհին հողային աշխատանք կատարելիս հայտնաբերվել է մարդու գանգ և ոսկրային հատվածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

photo_2025-03-11_16-05-52

Այսօր՝ մարտի 11-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ վարչական բնակավայրի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը մարդկային ոսկորներ ու գանգ է հայտնաբերել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հուշիկ Հովհաննիսյանի և ՊԾ Արագածոտննի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտանբերել են մարդու ոսկորներ ու գանգ: Տարածքը պարեկներն ու ոստիկանները սահմանազատել են:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ