ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
ԱՄՆ-ն սպասում է ՌԴ-ի դրական պատասխանին՝ որքան հնարավոր է շուտ հրադադար կնքելու համար։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։
Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանը բարի կամք կդրսեւորի, եթե հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ սկսելու համաձայնություն տա։
Ամերիկյան կողմից նշել են՝ հույս ունեն՝ ռուս-ուկրաինական պատերազմը շուտափույթ կդադարեցվի, և կողմերը կանցնեն բանակցությունների։
--00—ՍՊ