ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Մասնակցելու ենք Գյումրիի ավագանու ընտրություններին, թեկնածուի անունը վաղը պաշտոնապես կհայտարարվի։ Գյումրիում թեժ պայքար է լինելու, այն ինստիտուցիոնալ և ուսուցողական պետք է լինի, քաղաքացին պետք է ասի՝ Փաշինյանին ընտրել եմ վարչապետ, բայց համայնքում այս մարդուն եմ ուզում տեսնել։ Պետությունն ու համայնքը ոչ մեկի բոստանը չեն, պարտավոր են աշխատել իրար հետ, եթե ընդդիմության թեկնածուն հաղթի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Սարիկ Մինասյանը երեսուն տոկոսից ավել ձայն չի հավաքելու, որպես անհատ, նա պոտենցիալ չունի, իր դերակատարությունը փոքր է։ Փաշինյանը, երբ Գյումրիում քաղաքական խոսք է ասում, զուգահեռներ է առաջանում, իր շրջապատում կան մարդիկ, այ նրանցից պետք է հետ բերվի, նորաթուխ հարստացողներ կան։ Փաշինյանը կրկնվում է, ֆիզիկապես, հոգեպես և բարոյապես իրեն սպառել է, իսկ երբ սպառվում ես, դուրս ես գալիս շրջանակներից, դառնում ավտորիտար ղեկավար, ինչը սարսափելի վտանգավոր է Հայաստանի համար»,- ընդգծեց պատգամավորը։
Խոսելով «իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին, Աղազարյանը նկատեց, որ Փաշինյանը սևեռվել է այդ գաղափարի վրա, ինչը Հայաստանի համար շատ վտանգավոր է․
«Ոչ մեկ չի վիճարկում «իրական Հայաստանը», ամենաթունդ դաշնակցականն անգամ չի ասում՝ գնանք Ղարսը գրավենք, բայց առանց պատմության մեջ ձևավորված առանցքի, «իրական Հայաստան» չի կարող գոյություն ունենալ»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ