ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։
«Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար»,- հայտնել է Իսպանիայի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ ձնահյուսի հետևանքով տուժած 8 լեռնագնացներն Իսպանիայի քաղաքացիներ են:
--00—ՍՊ