Թրամփը չի երկարաձգել ռուսական էներգառեսուրսների համար վճարումների լիցենզիան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է լիցենզիայի գործողությունը, որն արտասահմանյան ընկերություններին թույլ էր տալիս ռուսական էներգառեսուրսների համար վճարումներ կատարել պատժամիջոցների տակ գտնվող բանկերի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը։

Ինչպես հեռուստաալիքին հաստատել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, 8L գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը լրացել է մարտի 12-ին։

«Վարչակազմն առաջվա պես կենտրոնացած է մարտական գործողությունները դադարեցնելու և պատերազմին վերջ տալու շուրջ բանակցություններին աջակցելու վրա», - հայտարարել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:

«Մենք շարունակում ենք կիրառել մեր պատժամիջոցները, որոնք մնում են այդ նպատակներին հասնելու լծակներից մեկը», - ​​նշել է նա։

Ամերիկյան իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հայտարարել լիցենզիայի գործողության դադարեցման մասին։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մարտի 12-ին հայտարարել էր, որ չգիտի՝ արդյոք Թրամփը երկարացրել է թույլտվության ժամկետը:

--00--ԱՀ