Առաջիկա 1-2 ամսում Թրամփի վարչակազմը պետք է որոշի 907-րդ բանաձևի ճակատագիրը․ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

suren-sargsyan

Առաջիկա 1-2 ամսում Թրամփի վարչակազմը պետք է որոշի 907-րդ բանաձևի ճակատագիրը, գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Կամ Թրամփը կշրջանցի բանաձևը և կսկսի ակտիվ աշխատել Ադրբեջանի հետ, կամ չի շրջանցի, և Ադրբեջանը կմնա «սանկցիոն ցուցակում»։ Ավանդաբար նախագահը իր մտադրության մասին Կոնգրեսին տեղեկացնում է մինչև ապրիլի վերջ (չնչին բացառություններով)։ 

Սպիտակ Տան որոշումը չափազանց կարևոր ցուցիչ է Թրամփի վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության ընկալման տեսանկյունից։ Դրանով է նաև պայմանավորված Ադրբեջանի լոբբիստական ջանքերը վերջին շաբաթների ընթացքում»։

--00—ՅՄ