ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Կիրակի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերջին հինգ շաբաթվա ընթացքում առաջին անգամ կհայտնվի հանրության առաջ, հայտնել են Վատիկանից։
Պոնտիֆիկոսը փետրվարի 14-ից հիվանդանոցում է թոքերի բորբոքման պատճառով։
Հռոմի Պապն իր օրհնությունը կասի Ջեմելի հիվանդանոցի հիվանդասենյակի պատուհանից։ Նշվում է, որ վերջին անգամ Հռոմի պապին նկատել են անցած շաբաթ՝ հիվանդանոցի մատուռում աղոթքի ժամանակ:
--00—ՍՊ