ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու նախագիծն արդեն իրականացման փուլում է, այն թույլ կտա Նախիջևանից Կարս ճանապարհահատվածը կրճատել մինչև 85 րոպե, ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել է նախագծի ղեկավար Օսման Բեսերեկը:
Ադրբեջանից հայտարարել են, թե ապագայում երթուղին նախատեսվում է ինտեգրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծին, ինչը կնպաստի Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրային կապերի զարգացմանը, նոր հեռանկարներ կստեղծի միջազգային բեռնափոխադրումների ոլորտում։
--00—ՍՊ