ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի գրառումը. «ՀՀ իրավապահ մարմինները փոխանակ լուրջ հետաքննություն սկսեն Տիգրան Ուլուբաբյանի քստմնելի խոշտանգման հիմնավոր ահազանգի վերաբերյալ, ակնհայտ հետապնդումներ են սկսել նրա փաստաբան, հայտնի արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանի դեմ:
Լուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք՝ հաշվի առնելով նաև մեր ընթացիկ համախմբումն ու առաջիկա արդարացի բողոքի ակցիաները:
Հորդորում եմ բոլորին մասնակցել այս բողոքի ակցիային: Ես էլ կմասնակցեի, եթե Հայաստանում լինեի»:
--00—ՅՄ