Նեթանյահուն հրամայել է կոշտ պատասխան տալ «ՀԱՄԱՍ»-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Снимок2

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ հեռախոսով քննարկել է Գազայի հատվածից վերջերս հրթիռային հարձակումը և հրամայել կոշտ պատասխան տալ պաղեստինյան արմատականներին, հայտնել են վարչապետի գրասենյակից։

«Վարչապետ Նեթանյահուն զրուցել է պաշտպանության նախարարի հետ և ստացել տեղեկատվություն Գազայի հատվածից հրթիռների արձակման մասին: Վարչապետը հրամայել է խիստ պատասխան տալ և հաստատել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պաշտպանության բանակի ինտենսիվ գործողությունների շարունակությունը»,- ասվծ է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարի գրասենյակն իր հերթին հաղորդագրություն է հրապարակել, ըստ որի Կացը հանձնարարել է բանակին շարունակել և ընդլայնել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ ընթացիկ ռազմական գործողությունը։

--00—ՅՄ