ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
Հայաստանում որոշ ապրանքատեսակների գները շարունակում են բարձր մնալ։ 24News-ը զրուցեց Երևանի բնակիչների հետ՝ պարզելու համար, թե հատկապես ո՞ր ապրանքների գնաճն է նրանց անհանգստացնում։
Քաղաքացիները նշեցին, որ վերջին շրջանում նկատելի է հատկապես շաքարավազի, կաթնամթերքի, հյութերի, ձեթի և ալյուրի գների բարձրացումը։
Հարցվածներից մեկը նկատեց, որ մթերքները թանկանում են, սակայն աշխատավարձը չի բարձրանում, ինչն էլ անդրադառնում է հասարակության սոցիալական վիճակի վրա:
«33 հազար դրամ թոշակից 15 հազարի դեղ եմ գնել, մնացած գումարով պետք է 1 ամիս ապրեմ, այդպես է ստացվում, իհարկե ապրել չի լինի»,-ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ