ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Արդարադատության նախարարությունը 2020 թվականի հունվարի 13-ին հայտարարություն էր հրապարակել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վարաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այն հայտատուները, որոնք հայտերը՝ կից փաստաթղթերով, Արդարադատության նախարարություն ուղարկել են փոստային առաքմամբ, կամ էլեկտրոնային եղանակով և դեռևս չեն ստացել էլեկտրոնային հավաստում փաստաթղթերը ստացված լինելու մասին խնդրում ենք այդ մասին ծանուցեն՝ գրելով նախարարության էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@moj.am կամ զանգահարեն 010 59 40 91 հեռախոսահամարին:
Հիշեցնենք, որ հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է 2020 թվականի հունվարի 23-ին: